«Նապոլիի» ղեկավարությունը վերջին հինգ խաղերից միայն մեկում հաղթելուց հետո անցնում է կտրկուկ գործողությունների, տեղեկացնում է CalcioMercato-ն։

Ըստ աղբյուրի՝ ակումբի նախագահ Դե Լոաուրենտիսը Կառլո Անչելոտիի առջև մինչև դեկտեմբերի 10-ը վերջնաժամկետ է ներկայացրել․ կամ շտկվում է դրությունը, կամ նա հեռացվում է իր զբաղեցրած պաշտոնից։

Նշվում է, որ Անչելոտիի հեռացման դեպքում նեապոլեական թիմի ղեկը ստանձնելու ամենահավանական թեկնածուն իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն է։

Facebook Comments