«Բարսելոնայի» գլխավոր աստղ Լիոնել Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, որի կազմում հանդես է գալիս իր ամբողջ կարիերայի ընթացքում:

«Marca»-ի տեղեկություններով` 32-ամյա արգենտինացի ռմբարկուն որոշել է մինչև 2020/21 մրցաշրջանի մեկնարկը չերկարաձգել պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ: Մեսսին ցանկանում է տեսնել, թե ինչ մարզավիճակում է նա և կկարողանա շարունակել ելույթները ամենաբարձր մակարդակով:
Հիշեցնենք, որ կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Այս մրցաշրջանում Մեսսին Պրիմերայում անցկացրել է 7 հանդիպում ՝ աչքի ընկնելով 8 գոլով և կատարել է 4 գոլային փոխանցում:

Facebook Comments