«The Athletic»-ը պնդում է, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Մյունխենի «Բավարիայի» համար առաջնային նպատակ է: Աղբյուրը հայտնում է, որ Գերմանիայի գործող չեմպիոնը մտադիր է ամառային տրանսֆերային արշավը սկսել, երբ կլուծվի նոր գլխավոր մարզչի հարցը:


Այս պահին Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից` «Տոտենհեմը» 14-րդ տեղում է Անգլիայի Պրեմիեր լիգայում: Մյունխենում վստահ են, որ արգենտինացի մասնագետը հենց այն մարդն է, ով պետք է փոխարինի Նիկո Կովաչին։


«Եթե «Տոտենհեմն» ու Պոչետինոն բաժանվեն, «Բավարիան» կպայքարի նրա համար: Նրա ծառայություններով վաղուց հետաքրքրված էին նաև «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Բարդ կլինի Պոչետինոյին ձեռք բերել, սակայն մարզիչը «Բավարիայի»
համար առաջնային նպատակ է», — հայտնում է աղբյուրը:

Facebook Comments