«ՊՍժ»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը աջակցություն է հայտնել իր հայրենակիցներ` Թայսոնին և Դենտինյոյին: «Շախտյորի» երկու ֆուտբոլիստներն էլ ռասիստական դրսևորումների զոհ են դարձել Կիևի «Դինամոյի» երկրպագուների կողմից:

«Ոչ՛ ռասիզմին», – ինստագևամյան իր էջում գրել է Նեյմարը կցելով լացող ֆուտբոլիստների լուսանկարները:

Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում: Վիրավորանքներին ի պատասխան` Թայսոնը երկրպագուներին միջնամատ է ցույց տվել և գնդակով հարվածել է նրանց ուղղությամբ: Այդ պահից հետո գլխավոր մրցավարը որոշում է կայացրել հանդիպումը դադարեցնել և ֆուտբոլիստներին ուղղարկել է խաղադաշտից դուրս, իսկ երբ վերսկսվել է հանդիպումը մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց «Շախտյորի» ֆուտբոլիստին:

Facebook Comments