«Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինը հնարավոր տեղափոխվի «Միլան»։

Ըստ «Calciomerato»-ի տեղեկությունների, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան դժգոհ է իր «սանի» ստացած խաղաժամանակով և արդեն իսկ կապվել է «Միլանի» ղեկավարների՝ Պաոլո Մալդինիի և Զվոնիմիր Բոբանի հետ տեղափոխոխթյան հարցով։

Հաղորդովում է, որ իտալական ակումբը հետաքրքրված է 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ինչը կարող է երկու ակումբների միջև բանակցությունների իրական հնարավորություն ստեղծել։

Սակայն «Էվերթոնում» անկախ այն բանից, որ ֆուտբոլիստի խաղն այդքան էլ չի ստացվում, Քինին համարում են արժեքավոր ֆուտբոլիստ և միգուցե համաձայնվեն վարձակալական հիմունքներով գործուղել նրան Միլան։

Մոյզե Քինը «Էվերթոն» է տեղափոխվել նախորդ ամռանը՝ «Յուվենտուսից» 27,5 մլն․ եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում լիվերպուլյան ակումբնի կազմում բոլոր մրցաշարերում անց է կացրել 11 հանդիպում ր աչքի ընկել մեկ գոլային փոխանցումով։

Facebook Comments