Ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում հանդես եկող իսպանացի հայտնի հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«19 տարվա կարիերայից հետո որոշեցի հեռանալ ֆուտբոլից այս մրցաշրջանի ավարտից հետո։ Շնորհակալություն բոլոր թիմերին, մարզիչներին և թիմակիցներին, որոնք օգնեցին ինձ վայելել իմ երազանքի կարիերան։ Շնորհակալություն իմ սիրելիներին, ովքեր միշտ եղել են իմ կողքին և աջակցել են ինձ։ Իմ նպատակն է ավարտել կարիերան ՝ հաղթելով կայսեր գավաթը
«Վիսել Կոբեի»հետ: Շնորհակալություն բոլորին ձեր սիրո համար»,-գրել է 37-ամյա հարձակվողը իր թվիթերյան էջում։
Վիլյան հայտնի է «Բարսելոնայում», «Վալենսիայում» և «Ատլետիկոյում» ունեցած ելույթներով:
Ընթացիկ մրցաշրջանում Դավիդը Ճապոնիայի առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Facebook Comments