Կոնտեին չի մտահոգում այն, որ «Ինտերի» վերջին հանդիպումներում անցկացրած խաղերը փորձագետները կապում են ֆուտբոլիստների նկատմամբ մարզչի անհամաչափ պահանջների հետ:

«Ես երբեք չեմ պահանջում, որ խաղացողները 100 տոկոսով ներդրվեն խաղին, նրանք պետք է 110 տոկոսով ներդրվեն: Ամեն օր սկսվող աշխատանքներով մարդը պետք է գոնե մի քիչ ավելի մեծ նպատակներ իր առջև դնի: Մարդը պետք է ձգտի ստեղծել պատմություն, հաղթել և նվաճել տիտղոսներ, իր և իր ակումբի համար: Ես հենց դրա համար եմ աշխատում։ Եթե ինչ-որ մեկն այլ կերպ է տրամադրված, ապա նրա հետ մենք նույն ճանապարհին չենք:
Երբեմն չի ստացվում հաղթել այն, ինչ ուզում ես, բայց համենայնդեպս դու պետք է հստակ գիտակցես, որ արել ես հնարավոր ամեն ինչ և նույնիսկ ավելին ՝ քո նպատակին հասնելու համար», -ասել է Կոնտեն:

Նշենք, որ «Ինտերը» Ա Սերիայում 31միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը:

Facebook Comments