Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` «Qatar Sport Investments»-ի հիմնադիր և
«ՊՍԺ»-ի նախկին սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանին մտադիր է ձեռք բերել «Նապոլին», հաղորդում Է «Fox Sports»-ը:

Ալ Թանին պատրաստ է Աուրելիո Դե Լաուրենտիսին 560 միլիոն եվրո առաջարկել այն ակումբի համար, որը նա ղեկավարում է արդեն15 տարի:

Ալ Թանին, ով ժամանակին զիջել էր
«ՊՍԺ»-ի կառավարումը Նասեր էլ Հելայֆիին, արդեն առաջին անգամ չէ, որ փորձում է մուտք գործել իտալական շուկա։ Ալ Թանին նախկինում պատրաստվում էր ձեռք բերել
«Ռոման»` չթաքցնելով, որ
«Լացիոյի» երկրպագու է:

Facebook Comments