Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ կցանկանար մի օր խաղալ Ա Սերիայում:
«Ինձ դուր է գալիս Իտալիան, ես հետևում եմ Ա Սերիային, քանի որ այնտեղ խաղում են հավաքականում իմ թիմակիցներից շատերը։ Իտալացիները ֆանտաստիկ մարդիկ են։ Իտալիան գտնվում է Խորվաթիայի կողքին, ուստի մարդիկ ունեն ջերմ հարաբերություններ:
Ինձ դուր է գալիս այդ երկիրը, տեսնենք, թե արդյո՞ք ես երբևէ կխաղամ Իտալիայում։ Չեմ կարող հիմա խոսել այդ մասին, քանի որ ես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ եմ։ Այս պահին ես իմ ապագան կապում եմ Մադրիդի հետ», – Մոդրիչի խոսքերը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
«Ռեալի» հետ կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի հունիսին:

Facebook Comments