Ռեալի պաշտպանը մեկնաբանել է իր վերաբերմունքը «Բարսելոնայի» հանդեպ:
Դանի Կարվախալը կարծում է, որ եթե

«Բարսելոնան» դուրս չգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, ապա դա ձեռնտու կլինի «Ռեալին»:
«Չեմ ստի, ես կցանկանայի, որ «Բարսելոնան» դուրս չգար Չեմպիոնների լիգայի խմբից։ Նրանք մրցաշարում հաղթելու հավակնորդ են և մեր գլխավոր մրցակիցը։
Ես կեղծավոր չեմ, ցանկանում եմ, որ նրանք Լա Լիգայում պարտվեն և Չեմպիոնների լիգայում խմբից դուրս չգան: Նրանք հիանալի կազմ ունեն: Ինչքան ուժեղ մրցակիցներ պայքարից դուրս մնան, այնքան լավ է մեզ համար», – Կարվախալի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

Facebook Comments