«Bild»-ը պնդում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է հաջորդ ամռանը նորից թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետն արդեն մյունխենցիների գլխավորությամբ աշխատել է 2013-2016թ-ին։ Գերմանիայի չեմպիոնի հետ Գվարդիոլան դարձել է Բունդեսլիգայի եռակի հաղթող, Գերմանիայի կրկնակի գավաթակիր, ինչպես նաև հաղթել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:

Աղբյուրի տվյալներով ՝ Սիթիում աշխատանքի ավարտից հետո Գվարդիոլան մտադիր է իրեն փորձել ազգային հավաքականներից մեկի ղեկին։

Facebook Comments