Աուրելիո Դե Լաուրենտիսին ձեռնտու չէ այն գինը, որը նրան պատրաստվում է առաջարկել
«Նապոլիի» համար Թամիմ բեն Համադ Ալ Թանին, հաղորդում է «Il Matino»-ն:
Իտալական պարբերականին տված հարցազրույցում «Նապոլիի» նախագահը հայտարարել է, որ 900 միլիոն եվրոյից պակաս գնով չի վաճառի ակումբը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Qatar Sport Investments»-ի հիմնադիր և «ՊՍԺ»-ի նախկին սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանին մտադիր է 560 միլիոն եվրոյով գնել «Նապոլին»:

Facebook Comments