Կանադական «Մոնրեալ Իմպակտի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Թիերի Անրին: Ֆրանսիացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով ՝ մինչև 2022 թվականը երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
ՄԼՍ-ում մրցաշրջանն արդեն ավարտված է, այդ պատճառով Անրին աշխատանքի կանցնի ոչ թե միանգամից, այլ հունվարի կեսերին, երբ կսկսվի թիմի մարզումային հավաքը:
42-ամյա Անրին մարզչական կարիերան ֆուտբոլում սկսել է Բելգիայի հավաքականում ՝ օգնելով Ռոբերտո Մարտինեսին։
«Կարմիր սատանաները» ԱԱ-2018-ում գրավել են երրորդ տեղը։ 2018 թվականի հոկտեմբերին Թիերին գլխավորել է ճգնաժամի մեջ գտնվող «Մոնակոն», սակայն այնտեղ իրեն դրսևորել չի կարողացել և հեռացվել է թիմից վատ արդյունքների համար։

Անրին արդեն ծանոթ է ՄԼՍ-ին: Նա չորս ու կես մրցաշրջան է անցկացրել «Նյու Յորք Ռեդ Բուլզում» կարիերայի մայրամուտին ՝ 122 խաղերում աչքի ընկնելով 51 գոլով և 42 գոլային փոխանցումներով:

Facebook Comments