Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում» հիշել է, թե ինչպես է կարիերայի ընթացքում մրցակիցներից մեկից մարզաշապիկ խնդրել:
«Ես մարզաշապիկներ չեմ խնդրում, սովորաբար փոխանակում եմ դրանք։ Բայց մի անգամ Զինեդին Զիդանից մարզաշապիկ խնդրեցի։ Ընդհանրապես, եթե մրցակցի թիմում խաղում է արգենտինացի ֆուտբոլիստ, ես մարզաշապիկներ եմ փոխանակում նրա հետ: Սակայն եթե ոչ ոք ինձ չի խնդրում, ես նույնպես ոչ ոքի չեմ մոտենում նման խնդրանքով», – հարձակվողի խոսքերը մեջբերում է «Goal.COM»-ը։

Այս մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 11 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։ Նրա աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:

Facebook Comments