«Լոս Անջելեսի Գելեքսիի» նախագահ Գիլյերմո Բարրոս Շելոտոն հայտարարել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով չի երկարաձգել պայմանագիրը իր ակումբի հետ, ցանկանում է վերադառնալ Իտալիա:
«Ես չգիտեմ, թե հիմա ինչ է անելու Իբրան։ Նա հրաշալի խաղացող է, բայց ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի նրա հաջորդ քայլը, գուցե նա ավարտի իր կարիերան «Նապոլիում» կամ նույնիսկ «Միլանում»։
Ես չգիտեմ, թե իտալական որ ակումբում է ցանկանում ավարտել իր կարիերան։ Նա լավ ծանոթ է Անչելոտիին, Զլատանն ունի այն հատկանիշները, որոնք պետք են «Նապոլիին», – ասել է Շելոտոն «Kiss Ki» ռադիոկայանին։

Facebook Comments