Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին մեկնաբանել է Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած Բրազիլիայի ընտրանու նկամամբ տոնած հաղթանակը (1:0)։

«Խաղի մեկնարկում մենք թույլ էինք տալիս մի շարք սխալներ, հնարավորություններ էինք տալիս մրցակցին, բայց երկրորդ խաղակեսում սկսեցինք ավելի ագրեսիվ գործել։

Լավ է, որ կարողացանք փորձարկել մի քանի մարտավարական սխեմաներ։ Հոգեբանորեն վերականգնվելը շատ կարևոր է գալիք խաղերի համար»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Արգենտինայի հավաքականի պաշտոնական կայքը։

Facebook Comments