Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ (AUF) ի պատիվ թիմի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսի, մեծարման արարողություն է կազմակերպել Հունգարիայի հետ ընկերական հանդիպումից առաջ (2:1):
Ինչպես հաղորդում է AUF-ի պաշտոնական կայքը՝ 72-ամյա մասնագետը հունիս ամսին իր 200-րդ հանդիպումն է անցկացրել, որպես Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Սա յուրօրինակ ռեկորդ է համարվում։
Արդեն երեկ՝ նոյեմբերի 15-ին, այդ առիթով Տաբարեսին շնորհվել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական այն բոլոր խաղացողների նկարներով, որոնց նա հասցրել է մարզել (154 ֆուտբոլիստ):


Facebook Comments