Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ իր նախկին ակումբակից` Կրիշտիանու Ռոնալդուն չպետք է հաղթի հերթական Ոսկե գնդակը:
«Վան Դեյկը ՈՒԵՖԱ – ի վարկածով ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, Մեսսին՝ ՖԻՖԱ-ի վարկածով։ Եթե Կրիշտիանուն հաղթի Ոսկե գնդակը, ապա պարզ կդառնա, որ այն ցուցանիշները, որոնք մենք օգտագործում ենք ֆուտբոլում լավագույն խաղացողին որոշելու համար, տրամաբանական չեն», – թվիթերյան էջում գրել է Կասիլյասը։
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստին ընտրում են Եվրոպայի բոլոր երկրների թոփ լրագրողները, որոնք իրենց ձայնը տալիս են լավագույն եռյակին:
Facebook Comments
[…] աղբյուրը`urishfootball.am […]
Comments are closed.