Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը խոսել է իր նախկին ակումբի`«Չելսիի» մասին:

«Գնելով ևս երկու-երեք խաղացողների, նրանք կարող են դառնալ չեմպիոններ: Ինձ համար շատ հաճելի է, երբ ես նայում եմ, թե ինչպես են նրանք խաղում: Ես շատ ընկերներ ունեմ ակումբում, Ես մշտապես հետևում եմ նրանց խաղերին: Այս պահին, ամեն ինչ լավ է ընթանում, նրանք հաղթում են, և ես անկեղծորեն ուրախ եմ նրանց համար», -ասել է Ազարը:
Նշենք, որ Էդեն Ազարը «Չելսիում» հանդես է եկել 2012-19թ.:

Facebook Comments