«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն իսկ պատրաստվում է հաջորդ մրցաշրջանին։ Ինրպես հաղորդում է ESPN-ը Մանկունեացիները կարող են հունվարին գնել Էրլինգ Հալանդի տրանսֆերն և վարձավճարով տրամադրել նրան «Ռեդ Բուլ» Զալզբուրգին մինչև մրցաշրջանի ավարտը։ Անգլիացիները կարծում են, որ տվյալ տարբերակով տրանսֆերի իրականացումը կմեծացնի նորվեգացի գոլահարին «Յունայթեդ» տեղափոխելու շանսերը։

Նորվեգացի հարձակվողը ավստրիական ակումբին է միացել այս մրցաշրջանից առաջ 4,5 մլն ֆունտ ստերլինգի դիմաց և ունի պայմանագիր մինչև 2023 թվականը։ Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են երիտասարդ գոլահարի համար ավստրիացիներին վճարել 85 մլն ֆունտ ստերլինգ։ «Յունայթեդը» այդպիսով ցանկանում է խուսափել ամռանը Էրինգ Հալանդի համար սպասվող «տրանսֆերային մարտերից» որտեղ կարող են ներգրավվել նաև այնպիսի ակումբներ ինչպիսիք են «Բրասելոնան», «Յուվենտուսը» և «Ռեալ Մադրիդը»։

Facebook Comments