Կատալոնական «Բարսելոնան» զբաղվում է հարձակողական գծի ուժեղացման փնտրտուքով, տեղեկացնում է «Marca»-ն։
Աղբյուրի համաձայն ՝ իսպանական գրանդի տեսադաշտում է հայտնվել Զագրեբի
«Դինամոյում» հանդես եկող հարձակվող Բրունո Պետկովիչը: Նշվում է, որ 25-ամյա խորվաթ հարձակվողը կարող է թիմում փոխարինել ուրուգվայցի Լուիս Սուարեսին:
Պետկովիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում հարձակվողը Զագրեբի «Դինամոյի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, խփել է 9 գոլ, կատարել է 8 արդյունավետ փոխանցում:
«Բարսելոնան» Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է ՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով Մադրիդի «Ռեալին»:

Facebook Comments