Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Էդեն Ազարը հիացած է հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղով:
«Նրա հետ երեք-չորս ամիս խաղալով՝ կարող եմ ամենայն վստահությամբ ասել, որ այս պահին նա աշխարհի լավագույն հարձակվողն է։ Բայց նույնիսկ իր անմիջական պարտականություններից զատ նա հիանալի կարողանում է դաշտում այլ գործառույթներ կատարել: Շատ ավելի հեշտ է խաղալ այն թիմի դեմ, որի կազմում չկա Բենզեմա», – Ազարի խոսքերը մեջբերում է «Marca»-ն։

Facebook Comments