«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն առաջիկայում կարող է վերսկսել մարզչական կարիերան: «France Football»-ը հայտնում է, որ 55-ամյա պորտուգալացին կարող է «Բորուսիայում» փոխարինել Լյուսյեն Ֆավրին: Բունդեսլիգայի ակումբը հեռու է նախորդ տարվա արդյունքներից և «Բավարիայից» 0:4 հաշվով կրած պարտությունից հետո նահանջել է 6-րդ տեղ:
Հայտնի է, որ Դորտմունդի «Բորուսիայի»
գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն Մոուրինյուի վաղեմի ընկերն է: Ժոզեն արդեն սկսել է գերմաներեն սովորել:
Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ Ժոզե Մոուրինյուն հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ ամռանից աշխատում է որպես փորձագետ հեռուստատեսությունում:

Facebook Comments