«Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին պատմել է վնասվածքից հետո ապաքինվելու գործընթացի մասին և նշել է խաղադաշտ վերադառնալու հնարավոր ժամկետները:
«Կարծում եմ ՝ խաղադաշտ կվերադառնամ փետրվար-մարտ ամիսներին։ Ցավոք, դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու։ Վերականգնումը շատ լավ է ընթանում, բայց պետք է համբերությամբ զինվել։
Թիմը շատ լավ է կատարում իր գործը առանց ինձ, բայց ես կվերադառնամ գարնանը և կփորձեմ օգուտ տալ թիմին», – ասել է Կյելինին «Tuttomercatoweb»-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Կյելինին ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք էր ստացել օգոստոսի վերջին։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը մեկ հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» մարզաշապիկով ՝ աչքի ընկնելով մեկ գոլով:

Facebook Comments