«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պաշտոնանկ է արվել, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Ինչպես նշված է հայտարարության մեջ՝ պատճառը նախորդ մրցաշրջանի վերջնամասի և ընթացիկ մրցաշրջանի սկզբնամասի անբավարար արդյունքներն են եղել։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Պոչետինոյի գլխավորությամբ «խթանները» հասել են մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որում էլ 2:0 հաշվով պարտվել են «Լիվերպուլին»։

Facebook Comments

1 մեկնաբանություն

Comments are closed.