«Տոտենհեմը» նոր գլխավոր մարզիչ ունի։ Ժամեր առաջ հայտարարվեց Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականի մասին, ինչից հետո ֆուտբոլային հանրությունը կարծիք հայտնեց, որ «Տոտենհեմը» գլխավորելու գլխավոր հավակնորդը Ժոզե Մոուրինյոն է։

«Տոտենհեմի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «խթանները» նոր գլխավոր մարզիչ ունեն` ի դեմս Ժոզե Մոուրինյոյի։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Ակումբի նախագահ Դանիել Լևին նշել է․ «Ի դեմս Մոուրինյոյի մենք ունենք Աշխարհի ամենահաջողակ մարզիչներից մեկին»։

Պորտուգալացի մասնագետն էլ իր խոսքում ասել է․
«Ես շատ ուրախ եմ, որ միանում եմ ակումբին, որն ունի հինալաի պատմություն և այսպիսի կրքոտ աջակիցներ։ Ինձ տպավորել է թե՛ թիմի, թե՛ մարզաբազայի որակը։ Նման խաղացողների հետ աշխատանքը գրավեց ինձ»։

Facebook Comments