Ինչպես հաղորդում է ռուսական «Սպորտ-Էքսպրեսը» «Սոչիի» ղեկավարությունը այսօր հանդիպելու է արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի հետ, որպեսզի քննարկեն պայմանագրի խզման մանրամասները։

Հաղորդվում է նաև, որ մինչև ձմեռային դադարը (ձմեռային դադարին մնացել է 3 տուր․ խմբ) թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ՝ Ռոման Բերեզովսկին, ով մինչ այդ ընդգրկված էր թիմի մարզչական շտաբում՝ որպես դարպասապահների մարզիչ։ Ձմեռային դադարի ընթացքում թիմի ղեկավարությունը կորոշի՝ երկարաձգել Բերեզովսկու հետ պայմանագիրը թե ոչ։

Հիշեցնենք, որ ռուսական ակումբում են հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Էրիկ Վարդանյանը՝ ով հունվարից հետո նոր կկարողանա հանդես գալ «Սոչիի» կազմում։

Facebook Comments