«Calciomercato»-ն հայտնում է, որ ձմռանը Ժերար Դելոֆեուն կարող է տեղափոխվել «Միլան»:
Ֆուտբոլիստը հանուն «Միլան» տեղափոխության պատրաստ է «Ուոտֆորդի» ղեկավարությանը խնդրել, որ իրեն բաց թողնեն իտալական ակումբ:
Ֆուտբոլիստի գործակալը նշել էր, որ Դելոֆեուն կապված է «Միլանի» հետ և հնարավոր է շուտով վերադառնա Իտալական ակումբ:
Նշենք, որ Դելոֆեուն 2017թ. վարձավճարով տեղափոխվել էր «Միլան», որտեղ լավ մրցաշրջան անցկացրեց:

Facebook Comments