«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր նոր թիմում տեսնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին, տեղեկացնում է «Wales Online»-ը։

Աղբյուրի տարածած տեղեկություններով՝ պորտուգալացին «Տոտենհեմի» ղեկավարներին խնդրել է, որպեսզի այս տրանսֆերը իրականացվի գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլը մրցաշրջանի ավարտին կարող է տեղափոխվել Չինաստան։

Facebook Comments