Իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան հայտնել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ թուրինյան ակումբից։
« Կրիշտիանուն հնարավոր է այս մրցաշրջանից հետո լքի «Յուվենտուսը», եթե չկարողանա թուրինյան ակումբի հետ տիրանալ Չեմպիոնների Լիգայի գավաթին։ Նա այստեղ է եկել, որպեսզի կարողանա արդեն երրորդ թիմի հետ նվաճել այս գավաթը։
Բացի այդ, «Յուվեն» մտադիր է ձեռք բերել Պոլ Պոգբային և Կիլյան Մբապեին։ Այս ձեռքբերումներից հետո թուրինյան ակումբը, ամենայն հավանականությամբ, ֆինանսական տեսանկյունից հոգսերը թեթևացնելու նպատակով, ստիպված կլինի վաճառել Ռոնալդուի տրանսֆերը»,- տեղեկացրել է լրագրողը։
Facebook Comments