Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը, ով ներկայումս հանդես է գալիս շվեդական «Լինկշոպիկգ» ակումբնում, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Հայաստանի ազային հավաքականի լուսահոգի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի հետ անցկացրած պարապմունքներից մկեի մասին հուշերով

«-Եվս մեկը փորձիր… Նորից… Ի՞նչ ես անում։ Մի՞ թե այդքան դժվար է անկյունայինից փոխանցում կատարել։

Պորտերֆիլդի մի փոքր անհասկանալի անգլերենով հնչող ձայնը զրնգաց ականջներումս ու ես ցնցվեցի… Կարծես իր ամբողջ ցասումը չստացվող մարզումից ուղղեց դեպի ինձ: Ես լարված էի, առաջին անգամը չէր, որ ինչ որ բաներ չէին ստացվում, չնայած՝ այդքան էլ դժվար չէր, բայց միևնույն է չէր ստացվում… Նա շարունակեց.
-Այդ քո փոխանցումներից վաղը անկյունայինից կարող ենք գոլ խփել և հաղթանակ տանել լեհերի նկատմամաբ, այնպես որ, եթե չես ուզում անմասն մնալ խաղից, հավաքվիր!
Երկուսը լավ գնաց, ևս երկուսը և մենք ավարտեցինք ստանդարտները…»

Հուշեր ֆուտբոլիստի օրագրից, շարունակելի…

Facebook Comments