Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չի շտապում երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ, հաղորդում է «Sport.es»-ը:
Դրա պատճառը կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությունն է 30-ամյա Գաբոնցի ֆուտբոլիստի նկատմամբ: Ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Կամպ Նոու» մարզադաշտում և կոնկրետ առաջարկ է սպասում «կապտանռնագույնների» ղեկավարությունից:
Հիշեցնենք, որ «Արսենալի» հետ Օբամեյանգի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը անցկացրել է 12 հանդիպում, որոնցում աչքի է ընկել` 8 գոլով:

Facebook Comments