Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, որ պատրաստվում է խաղային կարիերան ավարտել իր ներկայիս ակումբի կազմում:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայի» մարզաշապիկով: Այստեղ մտադիր եմ հանդես գալ մինչև 2022 թվականը, սակայն եթե խաղադաշտ դուրս չգամ, դա ավելի շուտ տեղի կունենա», – 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Mundo Deportivo»-ն։
Պիկեն «կապտանռնագույնների» ակադեմիայի սան է:
«Բարսելոնայի» առաջին թիմում պաշտպանը հանդես է գալիս 2008 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Ժերարդն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման, խփել է մեկ գոլ:

Facebook Comments