Այսօր Արթուր Վանեցյանը հարցազրույց տվեց լրագրողներին մեկնաբանելով իր հրաժարականի մասին լուրը.

«Այսօր ինչպես գիտեք, տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական նիստը, նիստին մասնակցել են գործկոմի գրեթե բոլոր անդամները: Գործկոմի նիստը նվիրված էր հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի հարցերի քննարկմանը :

Դուք բոլորդ գիտեք, որ մեր հավաքականը Իտալիայում պարտություն կրեց աննախադեպ հաշվով` 9-1, որը մեր համար իրականում շատ մտահոգիչ էր և պետք էր այդ հարցի լուծումները տրվեր: Քննարկման արդյունքում ես, որպես ՀՖՖ-ի նախագահ առաջարկեցի և հայտարարեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը:

Այս մեկ ամսվա ընթացքում պարոն Մելիքբեկյանը շարունակելով պաշտոնավարել, որպես գլխավոր քարտուղար աշխատանքներ է իրանացնելու և հայտնաբերելու են այն հկ-ները, որոնք ֆիկտիվ են, այսինքն որևէ գործունեություն չեն ծավալում և ընդգրկված են ժողովում թվաքանակի համար: Երբ ես ընտրվեցի ՀՖՖ նախագահ, ես այդ ժամանակ ևս հայտարարել էի, որ ես երկար ժամանակով չեմ եկել ՀՖՖ, որովհետև ես զբաղված եմ այլ աշխատանքով և ես ունեմ այլ առաքելություն: Ես, որպես Հայաստանի ֆուտբոլի նախագահ և գործկոմի անդամները եկել էին մեկ նպատակով , եկել էին առողջացնեին հայկական ֆուտբոլը, ստեղծել մի միջավայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ընտրություներ, ընտրել նոր գործկոմի անդամների և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, որը կզբաղվի ֆուտբոլի առողջացմամբ և ֆուտբոլի զարգացմամբ: Եվ այդ գործընթացը, որը այսօր տեղի է ունեցավ մեր հայտարարությունների տրամաբանական ավարտն է: Դեկտեմբերի 23-ին մենք կունենաք հերթական ժողով և կունենանք նոր նախագահ և նոր գործկոմ:

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անկախ կոմիտեների նախագահներից մեկը` Մեսրոպ Առաքելյանը արել է մի անհեթեթ ու անթույլատրելի հայտարարություն, երբ հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը: Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը մենք չենք կիսում: Դատապարտում ենք նման հայտարարությունները: Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիատներից մեկն է, ես անգամ կասեմ լավագույն ֆուտբոլիստն է: Եվ իր նվիրված խաղով և իր վիրումով ֆուտբոլին, նա ապացուցել է, որ հանդիսանում է մեր թիմի ավագը և արժանի է կրել ավագի թևկապը»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը քիչ առաջ հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից:

Facebook Comments