Թուրինի «Յուվենտուսի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ներողություն չխնդրել թիմակիցներից «Միլանի» դեմ խաղում իր փոխարինումից հետո բացահայտ բողոքելու համար: Պորտուգալացին ուղիղ ուղղևորվել է հանդերձարան և մարզադաշտից հեռացել մինչև եզրափակիչ սուլիչը: «La Gazzetta dello Sport»-ի համաձայն՝ Ռոնալդուն ներողություն չի խնդրել «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից։ Պորտուգալացին և նրա խաղընկերները որոշել են մոռանալ այդ միջադեպի մասին և իրենց այնպես են պահում, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Նման դիրքորոշում ունեն «ծեր սինյորայի» առաջատարները, որոնց թվում են` Ջորջո Կյելինին, Լեոնարդո Բոնուչչին եւ Ջանլուինջջի ԲուՖֆոնը:

Facebook Comments