Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ իտալական Սերիա Ա, որտեղ նախկինում հանդես էր գալիս «Սամպդորիայում»:
«Daily Mail»-ի համաձայն 23-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ: Խոսքը «Նապոլիի» և «Միլանի» մասին է:

Նշենք, որ Տորեյրան «Արսենալ» է տեղափոխվել 2018թ. ամռանը 30 միլիոն եվրոյով։ Կողմերը ստորագրել են երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականի կեսը:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության 8հանդիպնան` դառնալով մեկ գոլի հեղինակ:

Facebook Comments