Մեկնարկեց բարձրագույն խմբի 14-րդ տուրի առաջին հանդիպումը: Վազգեն Սարգսյանի անվան «հանրապետական» մարզադաշտում «Արարատը» հյուրընկալեց «Գանձասար-Կապանին»:

Հանդիպման 16-րդ րոպեին «Գանձասար-Կապանը» հաշվի մեջ առաջ անցավ: Գեղամ Հարությունյանի փոխանցումից հետո Էմիլ Եղիազարյանը գրավեց «Արարատի» դարպասը: «Գանձասար-Կապանը» տպավորիչ հանդիպում անցկացրեց, բայց չկարողացավ հանդիպման վերջակետը դնել: Չիրացրած պահեր և այստեղ կարելի է հիշել ֆուտբոլի ոսկե կանոնը. «չես խփում, խփում են քեզ»:

Հանդիպան վերջնամասում «Արարատը» վաստակեց 11մ հարված, որը անվրեպ իրացրեց Ալեքսանդր Կոզլովը հաշիվը դարձնելով` 1-1:

Այսպիսով «Արարատը» վաստակեց 27միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Գանձասար-Կապանը» վաստակեց 11միավոր և մնաց 9-րդ հորիզոնականում:

Facebook Comments