«Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել «Յուվենտուս», տեղեկացնում է «Daily Mail»-ը՝ վկայակոչելով «Corriere dello Sport» պարբերականին։

Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ թուրինյան թիմի ղեկավարները պատրաստվում են արդեն իսկ ձմռանը սկսել դանիացի խաղացողի տեղափոխման բանակցությունները։

Հաղորդվում է նաև, որ «խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ չի լինի այս տրանսֆերին։

Facebook Comments