Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը, ով ներկայումս հանդես է գալիս շվեդական «Լինկշոպիկգ» ակումբնում, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ազգային հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ Պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Էյսեբիույի հետ հանդիպման մասին հուշերով։

«…Շարքով շարված ենք խաղադաշտ տանող միջանցքում… Ահա և Պորտուգալիայի հավաքականը! Նորից նույն դեմքերը… Ինձ համար արդեն ամեն ինչ սովորական էր, չնայած լարված էի ինչպես ցանկացած Հավաքականի խաղի ժամանակ… Մենք սպասում էինք երբ են մրցավարները հրահանգելու խաղադաշտ դուրս գալու համար… Շուրջ բոլորս էի նայում… Ինչպիսի խաղացողներ… Մի պահ թեքվեցի ձախ ու հանկարծ նկատեցի ակնոցներով մի տարեց մարդու ով հերթով խաղացողներին ձեռքսեղմելով շարժվում էր դեպի խաղադաշտ… Ինձ նույնպես հերթ հասավ! Աչքերիս չէի հավատում… Նրա կողքին անգամ Ռոնալդուի աստղը մարեց! Լեգենդար Էյսեբիոն էր! Մի պահ մտածեցի ֆուտբոլը ոչնչի հետ չէի փոխի ու շնորհակալություն էի հայտնում այդ րոպեն ապրելու համար… Ես նրան առաջին անգամ Պելեի մասին վավերագրական ֆիլմում էի տեսել հեռավոր 90ականներին, երբ նա ջախջախում էր բրազիլացիներին 66-ի ԱԱում… Իսկ հիմա նա ինձ ձեռքով բարևում էր… Ֆանտաստիկ էր… Կյանքում չեմ մոռանա այդ պահը…»

Հուշեր ֆուտբոլիստի օրագրից, շարունակելի…

Facebook Comments