Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ, ի տարբերություն Ժոզե Մոուրինյոյի, չի համաձայնի մարզել «Տոտենհեմը»: Մոուրինյոն կարիերայի ընթացքում երկու անգամ աշխատել է «Չելսիում», իսկ շաբաթվա սկզբին գլխավորել է «Տոտենհեմը», թեև նախկինում խոստացել էր երբեք դա չանել։
«Ես կարող եմ վստահ ասել, որ չեմ գլխավորի
«Տոտենհեմը», և 10 տարի անց իմ պատասխանը չի փոխվի։ Ժոզե Մոուրինյոն աշխատել է շատ թիմերում, մենք պետք է հարգենք նրա որոշումը: Ես այլ իրավիճակ ունեմ` 13 տարվա ընթացքում շատ եմ սովորել «Չելսիին» և արտասովոր զգացողություններ ունեմ նրա նկատմամբ: Այո, ես մեկ տարի հանդես եմ եկել «Մանչեսթեր Սիթիում», սակայն «Չելսին» միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում», – Լեմպարդի խոսքերը մեջբերում Է «Sky Sports»-ը։
«Չելսին» Անգլիայի առաջնության 12 տուրից հետո երրորդ տեղում է: 13-րդ տուրում «Չելսին» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ «Էթիհադ» մարզադաշտում: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին։

Facebook Comments