«Միլանի» լեգենդ Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիելը, առաջին անգամ ընդգրկվել է Իտալիայի առաջնության հանդիպման համար նախատեսված «ռոսսոներիների» հայտացուցակում։

18-ամյա կիսապաշտպանը «կարմրասևագույնների» հիմնական թիմի կազմում կարող է նշել իր դեբյուտը Սերիա Ա-ի 13-րդ տուրում կայանալիք «Նապոլիի» դեմ խաղում։

Նշենք, որ Դանիել Մալդինին համարվում է «Միլանի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ։

Facebook Comments