«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, որ վաղուց էր երազում իտալական ակումբ տեղափոխվելու մասին:
«Խոստովանում եմ, որ վաղուց էի երազում «Ինտեր» տեղափոխվելու մասին: Ինչ վերաբերում է Անտոնիո Կոնտեին, նա եզակի մասնագետ է: Այս մարզիչը գիտի, թե ինչպես պետք է գործել ցանկացած իրավիճակում: Նա և Ժոզե Մոուրինյոն իմ ֆուտբոլային կարիերայի երկու լավագույն մարզիչներն են»,-26-ամյա բելգիացի ռմբարկուի խոսքերը մեջբերում է «Corriere dello Sport»-ը:
Իտալական Ա Սերիայի այս մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 12 հանդիպման ՝ իր հաշվին գրանցելով 9 գոլ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Facebook Comments