Անգլիայի պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Քրիսթալ Փելասի» հետ կայացած հանդիպումից հետո (2:1) լիվերպուլի պաշտպան Վիրջիլ Վան Դայկը կիսվել է տպավորություններով.

«Սա շատ կարևոր հաղթանակ էր: Բոլորտ գիտեք թե ինչ դժվար է խաղալ միջազգային դադարից հետո, առավել ևս նման լավ կազմակերպված թիմի դեմ: Ուրախ եմ որ կարողացանք 3 միավոր վաստակել:

Մյուս խաղերում շատ կարևոր կլինի թե ինչպես կկարողանանք հաղթահարել խոչդնոտները: Այս պահի դրությամբ կարխես թե մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում:

Հեշտ չէր: Բոլորը հավաքականներում խաղում են այլ կերպ: Յուրաքանչյու հավաքական իր խաղային սխեմայով, մենք պետք է շատ արագ վերադառնանք «Լիվերպուլի» խաղային ոճին:

Մենք մինչ այս խաղը միասին անց ենք կացրել 2-3 պարապմունք: Մենք պետք է լավագույնս պատրաստ լինեինք այս խաղին և յուրաքանչյուրս գիտակցում էինք թե ինչ դժվար է լինելու դա անել:

Մենք հնարավորություն ունեինք խփելու երկրորդ գնդակն ու հեշտացնել հետագա ընթացքը, չստացվեց: Արդյունքում հաղթեցինք և դա ամենակարևորն է», – ասել է Վան Դայկը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» կազմում հաղթական գոլը կարողացավ խփել Ռոբերտո Ֆիրմինոն` հանդիպման 85-րդ րոպեին։

Facebook Comments