«Ինտերը» Իտալիայի առաջնության շրջանակներում 3:0 հաշվով առավելության է հասել «Տորինոյի» նկատմամբ։

Այսպիսով, միլանցիները Իտալիայի առաջնության մեկնարկային 7 արտագնա խաղերում կարողացել են հաղթանակներ տոնել՝ գերազանցելով սեփական ռեկորդը և կրկնելով «Լացիոյի» ցուցանիշը (2002-2003 մրցաշրջան)։

Այս ցուցանիշով լավագույննները «Միլանն» ու «Յուվենտուսն» են, որոնք կարողացել են համապատասխանաբար 1992/93 և 2018/19 մրցաշրջանների մեկնարկային տուրերում 8 անընդմեջ արտագնա հաղթանակի հասնել։

Facebook Comments