Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում բրազիլական «Ֆլամենգոն» 2։1 հաշվով պարտության է մատնել արգենտինական «Ռիվեր-Փլեյթին»։
«Ֆլամենգոն» առավելության է հասել թիմի հարձակվող Գաբրիել Բարբոզայի 89-րդ և 92-րդ րոպեներին գրանցած գոլերի շնորհիվ։
Նշենք, որ Գաբրիելի տրանսֆերային իրավունքները այս պահին պատկանում են «Ինտերին»։ Վերջինս բրազիլական թիմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։
Facebook Comments