Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն մենկաբանել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը.

«Նա ֆանտաստիկ 30 րոպե անցակցրեց: Նա ֆուտբոլիստ է, որի որակները մեզ շատ են օգնում: Նա կարողանում է տարածություններ ստեղծել, հրաշալի հարվածների է տիրապետում և գոլեր խփում: Բեյլը հրաշալի էր և ինչպես ասեց Զիդանը՝ նա մեզ համար շատ կարևոր է: Այսօր նա ապացուցեց դա: Մեր առջև մեծ նպատակներ են դրված և նա կօգնի մեզ հասնել այդ նպատակներին:

Յուրաքանչյուր անգամ, երբ ֆուտբոլիստը դուրս է գալիս Սանտիագո Բեռնաբեու «Ռեալի» մարզաշապիկով մենք պետք է աջակցնենք նրան: Պատմության ընթացքում մեր ակումբը կարողացել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ հաղթահարել ի շնորհիվ միասնականության: Մենք պետք է դա պահպանենք: Մենք դեռ պետք է բավական ուժեղ թիմերի հետ խաղանք: Միսանությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում», – ասել է Բուտրագենիոն:

Facebook Comments