Մադրիդի Ռեալի Հայկական ֆան ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ սույն թվականի հոկտեմբերի 24-ին Մադրիդը հաստատել է Հայաստանյան ֆան ակումբի ներկայացրած փաստաթղերը և այսուհետ Հայաստանում ևս կլինի Մադրիդի Ռեալի պաշտոնական ֆան ակումբ։

«Գործընթացը բավական բարդ էր։ Մոտ երկու տարի տևեց մինչև բոլոր փաստաթղթեր իմի բերեցինք Մադրիդի հետ միասին։ Ամեն շաբաթ նամակագրական կապի մեջ էինք ֆան ակումբների բաժնի հետ և վերջապես հոկտեմբերի 24-ին ստացանք բաղձալի նամակը, որից հետո ևս մի քանի փաստաթուղթ ստոագրվեց և այլևս Հայաստանյան ֆան ակումբը ևս դարձավ պաշտոնական․

Հիմնադրվելով 2006 թվականին՝ լինելով առաջին ֆան ակումբներից մեկը Հայաստանում, մենք մշտապես արել ենք քայլեր որպեսզի զարգացնենք ֆանատական կուլտուրան Հայաստանում։ Թեև այս տարիների ընթացքում չենք ունեցել պաշտոնականի կարգավիճակ, սակայն կարողացել ենք ցանկության և հնարավորությունների պարագայում մասնակցել նաև Մադրիդի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների։ Այժմ նման միջոցառումների մասնակցությունն էլ ավելի հեշտ կլինի Հայ Մադրիդիստների համար: Մեծ ընտանիքի լիարժեք անդամը դառնալու համար պաշտոնական կարգավիճակ ստանալը շատ կարևոր էր:

Շուտով կիրականացնենք նաև անդամագրության գործընթաց, որը ֆան ակումբի անդամներին բավական հետաքրքիր հնարավորություններ կտա թե՛ հայաստանյան իրադարձություններին մասնակցելու առումով, թե՛ միջազգային։
Կցանկանամ ասել նաև, որ այս պահին միջազգային ֆան ակումբի քարտ ստանալու համար Մադրիդի Ռեալի կողմից հայտարարվել է զեղչ և ցանկացողները կարող են միանակ ակումբին այս տարվա համար (օրացույցային տարի․ խմբ) վճարելով ընդամենը 10 եվրո, 35-ի փոխարեն (այս հղմամբ կարող եք տեսնել պայմանները․ խմբ):

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլոր Մադրիդիստներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ, մասնավորապես ֆան ակումբի համահիմնադիրներին, ովքեր հավատում և սպասում էին այս գործընթացի բաղձալի հանգուցալուծմանը», – ասվում է Ֆան Ակումբի կողմից տարածված հաղորդագրության մեջ․

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Facebook Comments