Ֆրանսիայի հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Ոսկե գնդակի» համար պայքարում ֆավորիտ է համարում կատալոնական «Բարսելոնայում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
«Ո՞վ այս տարի կստանա «Ոսկե գնդակը», կարծում եմ մրցանակը կհանձնեն Լիոնել Մեսսին։ Նա 2019-ին լավագույնն էր անհատական ելույթների տեսանկյունից», – ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Goal»-ը
Նշենք, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ Մեսսին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա արգենտինացին Պրիմերայում անցկացրել է 8 հանդիպում, խփել է 8գոլ և կատարել է 5գոլային փոխանցում:

Facebook Comments