Էդեն Ազարը պատմել է, որ իրեն համարում են Կրիշտիանու Ռոնալդուի իրավահաջորդը, որն այժմ հանդես է գալիս «Յուվենտուսում»:
«Երբ ես խաղադաշտում եմ, չեմ մտածում, որ այստեղ խաղացել է Ռոնալդուն: Ես պետք է ավելի լավ խաղամ, քան նա։ Մարդիկ մեզ համեմատում են, բայց ես ավելի շատ գոլ չեմ խփելու, քան նա: Ես անելու եմ առավելագույնը, ինչն իմ ուժերի սահմաններում է:
Երբ ես վնասվածք ստացա առաջին խաղից երկու-երեք օր առաջ, և շարքից դուրս մնացի 4 շաբաթով, վերականգնման պրոցեսը դժվար էր շատ:
Ես գիտեմ, որ ինձ համար մեծ գումարներ են վճարել, բայց դա ակումբների միջև է եղել։ Ֆուտբոլիստը երբեք չպետք է 100 միլիոն եվրո արժենա։ Դա պարզապես շուկան է ուզում։ Եթե ես արժեի 5 միլիոն, ապա կխաղայի այնպես, ինչպես հիմա», – Էդեն Ազարի խոսքերը մեջբերում է «Le Parisien»ը։
Ավելի վաղ Էդեն Ազարը, չնայած գործադրվող ճնշումներին, հայտարարել էր, որ ուշադրություն չի դարձնում քննադատությանը` իսպաներենի չիմացության պատճառով:

Facebook Comments