Երկար ժամանակ «ՊՍԺ»-ն ուզում էր Նգոլո Կանտեին տեսնել իր կազմում, սակայն ֆրանսիացի կիսապաշտպանը մերժում էր նրանց:
«Մենք միշտ չէ, որ գիտենք, թե որտեղ ենք ուզում լինել, բայց գիտենք, թե որտեղ ենք հիմա: Ես երջանիկ եմ «Չելսիում»։ Ես «ՊՍԺ» չեմ տեղափոխվել ավելի շատ մարզական պատճառներով:
Ես ինձ լավ եմ զգում Լոնդոնում, ինձ դուր է գալիս ակումբը, և ես երջանիկ եմ այստեղ գտնվելու համար», -Նգոլո Կանտեի խոսքերը մեջբերում է «Le Figaro»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 խաղ ՝ խփելով 3 գոլ:

Facebook Comments